00:00:00

Մաքսազերծման մենաշնորհին կփոխարինի քաղաքակիրթ պետական ընկերությունը

22:39, 21 հունիս 2018

Հայաստանի կառավարությունը պատրաստվում է ստեղծել մաքսային ձևակերպման (բրոքերիջ) հարցերով պետական ընկերություն։ Ինչպես հայտարարեց Sputnik Արմենիայի թղթակցին Պետեկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը, ընկերությունը շուտով կստեղծվի։ «Մենք ցանկանում ենք մինչև ամսվա վերջ նախապատրաստել կառավարության որոշումը», — հայտարարեց նա։ Ընկերությունը կզբաղեցնի «Նորֆոլկ քոնսալթինգի» տեղը։ Այդ ընկերությունը վերջին տարիներին գրեթե միանձնյա կազմակերպում էր ապրանքների մանրածախ  խմբաքանակների մաքսազերծում։ Մոտ մեկ ամիս առաջ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունն ընկերությունում անցկացրել է ստուգումներ, հայտարարելով, որ առևտրականներից վճարումներն ընդունվել են առանց փաստաթղթերի, իսկ մի շարք դեպքերում` ապրանքների մաքսային արժեքը նվազեցվել է։ Ընկերությունը մաքսային ձևակերպման համար կգանձի նույն գումարը, բայց արդեն փաստաթղթերով և առանց խարդախությունների։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր