00:00:00

Նախարար Վահրադյանն ընդունել է ՀՀ և ՌԴ ցատկացանցի ֆեդերացիաների ներկայացուցիչներին

22:46, 21 հունիս 2018 Սպորտ

ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար Լևոն Վահրադյանն ընդունել է Հայաստանի Հանրապետության և Ռուսաստանի Դաշնության ցատկացանցի (բատուտ) ֆեդերացիաների ներկայացուցիչներին՝ հայկական ազգային ցատկացանցի ֆեդերացիայի նախագահ Դավիթ Ֆահրադյանի և ՌԴ բատուտի ֆեդերացիայի փոխնախագահ Օլեգ Եմելյանովի գլխավորությամբ:

Նախարարը ողջունել է հյուրերին, շնորհակալություն հայտնել այն մեծ աջակցության համար, որ ՌԴ բատուտի ֆեդերացիան ցուցաբերում է հայ գործընկերներին: «Կարծում եմ, որ մարզաձևի ռուս վարպետների՝ իրենց փորձառությունը հայ մասնագետներին փոխանցելու պատրաստակամությունն արժանի է միայն բարձր գնահատականի: Իսկ ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունը, իր լիազորությունների սահմաններում, պատրաստ է օգնել ցատկացանց մարզաձևի զարգացմանը և մասսայականացմանը մեր երկրում»,- ասել է Լ. Վահրադյանը:

Հյուրերը շնորհակալություն են հայտնել ջերմ ընդունելության համար և տեղեկացրել, որ նախատեսում են ռուս բարձրակարգ մասնագետների կողմից անցկացվող սեմինարներ կազմակերպել հայ գործընկերների համար: «Աջակցությունը կարող է լինել ինչպես մարզչական, այնպես էլ մեթոդական և կազմակերպչական»,- ասել է Օ. Եմելյանովը:

Հանդիպմանը մասնակցել է նաև ցատկացանցի աշխարհի չեմպիոն, վորոնեժաբնակ Սերգեյ Ազարյանը:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր