«Եվրոպական միության և Հայաստանի միջև հարաբերությունները վերջին շաբաթների և ամիսների ընթացքում ավելի ու ավելի ամրապնդվեցին: Դրա ամենավառ ներկայացումը մեր նոր երկկողմ համաձայնագիրն է՝ Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը, որը կարող է շատ կարևոր դեր ունենալ, մասնավորապես՝ ՀՀ քաղաքացիներին բայց նաև Եվրամիության քաղաքացիներին օգուտներ բերելու տեսանկյունից»:
- Ֆեդերիկա Մոգերինի, արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով ԵՄ բարձր ներկայացուցիչ
«ԵՄ-Հայաստան Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը մեզ համար կարևոր նախապայման է, քանի որ այն ոչ միայն մեր հարաբերությունների իրավական հիմքն է, այլև Հայաստանի համար շատ կարևոր գործիք է բարեփոխումների առաջխաղացման տեսանկյունից, և այդպիսով գործընկերության արտահայտում՝ հիմնված արժեհամակարգի վրա, որը մենք կիսում ենք»:
- Զոհրաբ Մնացականյան, ՀՀ արտաքին գործերի նախարար
ԵՄ-Հայաստան գործընկերության խորհուրդը գնահատեց ԵՄ-Հայաստան հարաբերությունների ներկա մակարդակը:
Գործընկերության խորհուրդը վերանայեց ԵՄ-Հայաստան հարաբերությունները և գործողությունները՝ Արևելյան գործընկերության և Եվրոպական հարևանության քաղաքականության շրջանակներում: Գործընկերության խորհուրդը հետամուտ եղավ ԵՄ-Հայաստան գործընկերության առաջնահերթությունների քննարկմանը: Հանդիպումից հետո հրապարակվեց համատեղ մամլո հայտարարություն (https://eeas.europa.eu/delegations/armenia/47036/node/47036_hy):
Նոյեմբերի 24-ին ստորագրված ԵՄ-Հայաստան համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի պայմանական կիրարկման մեկնարկից երեք շաբաթ անց Գործընկերության խորհուրդը վերանայել է տնտեսական, առևտրի և ոլորտային համագործակցությունը: Այն նաև քննարկեց մուտքի արտոնագրերի ազատականացման երկխոսության մեկնարկի հեռանկարները:
ԵՄ Բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին և ՀՀ արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանը քննարկեցին առանցքային քաղաքական հարցեր, այդ թվում՝ քաղաքական երկխոսությանը և բարեփոխումներին, ժողովրդավարությանը, օրենքի գերակայությանը, լրատվամիջոցների ազատությանը և մարդու իրավունքներին առնչվող հարցեր:
Քննարկվել են նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և տարածաշրջանային խնդիրներ՝ ինչպիսիք են Սիրիան և Իրանը: