00:00:00

ՀՀ դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի դիտորդ

21:49, 21 հունիս 2018

Հայաստանը պաշտոնապես դարձել է Դեղերի տեխնիկական պահանջների ներդաշնակեցման միջազգային խորհրդի  (ICH) անդամ՝ ձեռք բերելով դիտորդի կարգավիճակ: Այս խորհուրդը եզակի կառույց է, որը համախմբում է տարբեր երկրներում դեղերի ոլորտը կարգավորող մարմիններին եւ դեղագործական արդյունաբերությանը՝ քննարկելու դեղերի գրանցման գիտական եւ տեխնիկական հարցերը: ICH-ի առաքելությունն է հասնել համաշխարհային ներդաշնակեցմանը՝ ապահովելու  անվտանգ, արդյունավետ եւ բարձրորակ դեղերի ստեղծումն ու գրանցումը: Սա իրականացվում է ICH ուղեցույցների մշակման միջոցով՝ ստեղծված կարգավորող մարմինների եւ ոլորտի փորձագետների համատեղ աշխատանքի արդյունքում: Այսպիսով, ICH-ի հետ Հայաստանի Հանրապետության համագործակցությունը անհրաժեշտ միջազգային չափորոշիչների պատշաճ ներդրման հնարավորություն կտա, ինչպես նաեւ դեղերի գրանցման տեխնիկական պահանջների մշակման հարցում ոլորտի փորձագետների սերտ համագործակցության հիմք կստեղծի: ICH-ը ձեւավորվել է 1990 թվականի ապրիլին: Հիմնադիր անդամներն են Եվրոպական  հանձնաժողովը, Ամերիկայի եւ Ճապոնիայի դեղգործակալությունները:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր