00:00:00

Աշխարհի առաջնություն․ Ուրուգվայը եւս 1/8-րդ եզրափակչում է․ ինչ ակնկալիքներ կան այսօրվա խաղերից

16:46, 21 հունիս 2018 Սպորտ

Ռուսաստանում ընթացող աշխարհի առաջնության խմբային փուլի երկրորդ տուրի հանդիպումները արդեն մեկնարկել են։ Նախօրեին A խմբում տեղի ունեցավ Ուրուգվայ-Սաուդյան Արաբիա հանդիպումը, որտեղ Ուրուգվայը հաղթանակ տարավ եւ ընդհանուր 6 միավոր հավաքելով՝ ապահովեց մասնակցությունը 1/8-րդ եզրափակչում։ Նշենք, որ ավելի վաղ այս խմբից Ռուսաստանի հավաքականը եւս 6 միավորով անցել էր 1/8-րդ եզրափակիչ։ Նախօրեին տեղի ունեցան նաեւ B խմբի հանդիպումները, որոնցում անակնկալներ չգրանցվեցին։ Պորտուգալիան Ռոնալդուի գոլի շնորհիվ 1։0 հաշվով հաղթեց Մարոկկոյի հավաքականին, Իսպանիան էլ Կոստայի շնորհիվ նույն հաշվով հաղթանակ տարավ Իրանի հավաքականի նկատմամբ։ Այս խմբում, սակայն, դեռ ոչինչ պարզ չէ՝ Իսպանիան եւ Պորտուգալիան ունեն 4-ական միավոր, Իրանը՝ 3 միավոր։ Այսօր տեղի են ունենալու երկրորդ տուրի հանդիպումները, կկայանա 3 խաղ։ C խմբում կմրցեն  Դանիան և Ավստրալիան։ Ֆավորիտը Դանիան է, ով հաթանակի դեպքում կանցնի 1/8 եզրափակիչ ։ C խմբի երկրորդ հանդիպումը կկայանա Եկատերինբուրգում, որտեղ կմրցեն Ֆրանսիայի և Պերուի հավաքականները։ Ֆավորիտը Ֆրանսիան է, հաթանակի դեպքում նրանք եւս կշարունակեն մրցումները 1/8 եզրափակչում։ Եւ D խմբում կմրցեն Արգենտինայի եւ Խորվաթիայի հավաքականները։  Արգենտինան նախորդ հանդիպմանը ոչ ոքի խաղաց, նրանց այսօր հաղթանակն անհրաժեշտ է օդի եւ ջրի պես։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր