00:00:00

Սեյրան Օհանյանը հարցաքննվել է բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով

21:47, 20 հունիս 2018 Իրավական

Պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը երկու օր առաջ որպես վկա հարցաքննվել է իր ղեկավարման տարիներին բանակում տեղի ունեցած չարաշահումների գործով, «Ազատության» հետ զրույցում փոխանցել է ինքը՝ Օհանյանը: «Ազատության» հարցին՝ ինչի՞ շուրջ էր հարցաքննությունը, պաշտպանության նախկին նախարարը պատասխանեց․ – «Նախաքննական ընթացակարգերից ելնելով՝ այդ հարցին ես չեմ կարող պատասխանել: Այն առնչվում էր բանակի գործունեությանը»: Պետական եկամուտների կոմիտեն մեկ շաբաթ առաջ հայտարարեց, որ 2014-ից 2017-ի ընթացքում Պաշտպանության նախարարությունում գնումների և բանակաշինության ոլորտներում առկա չարաշահումների վերաբերյալ քրեական գործով մեղադրանք է առաջադրվել բարձրաստիճան երկու զինվորականի, նրանք չեն կալանավորվել: Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր