00:00:00

Ոստիկանության 6–րդ վարչությունը ԵԿՄ–ում է

20:19, 20 հունիս 2018 Իրավական

Ոստիկանության հազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության (6–րդ վարչություն) աշխատակիցներն այս պահին ԵԿՄ կենտրոնական շենքում են եւ ստուգումներ են անցկացնում։ News.am-ի փոխանցմամբ՝ բացի ԵԿՄ նախագահ, ԱԺ պատգամավոր Մանվել Գրիգորյանին պատկանող ամառանոցից՝ ոստիկանները պահածոյացված մսի բեռներով մեքենաներ էին հայտնաբերել նաեւ հունիսի 18-ին Երևանի Սողոմոն Տարոնցի 22 հասցեի ավտոկայանատեղիում։ Ավելի ուշ մամուլում տեղեկություններ տարածվեցին, որ այդ բեռները տեղափոխվել են ԵԿՄ շենքից Մանվել Գրիգորյանի կնոջ՝ Նազիկ Ամիրյանի հրահանգով։  Չի բացառվում, որ ոստիկաններն այսօր բերման ենթարկեն նաեւ Նազիկ Ամիրյանին։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր