00:00:00

ՀՔԾ-ն խնդրում է օգնել ապրիլի 4-ին ոստիկանների կողմից բռնության ենթարկված ցուցարարին գտնելու հարցում. կա տեսագրություն

16:37, 20 հունիս 2018 Իրավական

[caption id="attachment_57578" align="alignleft" width="300"] ??????????[/caption] ՀՀ հատուկ քննչական ծառայությունը կրկին դիմում է ՀՀ քաղաքացիներին` ՀՀ քրեական օրենսգրքի 164-րդ հոդվածի 3-րդ, 308-րդ հոդվածի 1-ին եւ 309-րդ հոդվածի 2-րդ մասերով քննվող քրեական գործով քննության ենթակա դեպքերի բոլոր հանգամանքների ամբողջական բացահայտմանն աջակցելու նպատակով: ՀՔԾ-ից  հայտնում են, որ հիշյալ քրեական գործով քննություն է կատարվում 2018 թվականի ապրիլի 13-ից Երեւան քաղաքի փողոցներում եւ հրապարակներում անցկացված հավաքների ընթացքում ՀՀ ոստիկանության եւ իրավապահ մարմինների այլ պաշտոնատար անձանց կողմից բերման ենթարկված քաղաքացիների, այդ թվում` լրագրողների եւ փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերով: Քրեական գործով քննության ենթակա դրվագներից է նաեւ համացանցում տարածված «կարմիրբերետավորը բերման ենթարկելիս փորձում է կոտրել քաղաքացու ոտքը» վերտառությամբ տեսագրությունը,  որտեղ երեւում է, թե ինչպես են ոստիկանության ծառայողները Հանրապետության հրապարակից 22.04.2018թ.-ին ուժի գործադրմամբ բերման ենթարկում քաղաքացուն: Ներկայում միջոցներ են ձեռնարկվում պարզելու բերման ենթարկվող քաղաքացու ինքնությունը` նրան տուժող ճանաչելու եւ այլ դատավարական գործողություններ կատարելու, ինչպես նաեւ քրեական գործի բոլոր հանգամանքները բացահայտելու նպատակով: Տեսագրության մեջ երեւացող քաղաքացուն կամ նրան ճանաչող անձանց խնդրում ենք դիմել ՀՀ հատուկ քննչական ծառայություն հետեւյալ հասցեով` ք. Երեւան, Վ.Վաղարշյան 13ա կամ զանգահարել (+374)99 060 266 հեռախոսահամարով: Նախաքննությունը շարունակվում է։ https://www.youtube.com/watch?v=CfxATIItvoc

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր