00:00:00

«Նուբարաշեն» ՔԿՀ-ում գտնվող օտարերկրացիների համար իրականացվել է չհայտարարված այց

17:59, 19 հունիս 2018 Իրավական

Ազատությունից զրկված օտարերկրացիների իրավունքների ապահովման վիճակին ծանոթանալու նպատակով ՀՀ մարդու իրավունքներիպաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 15-ին չհայտարարված այց են իրականացրել «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկ։ Այցը տեղի է ունեցել ՄԱԿ-ի Փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի հայաստանյան ներկայացուցչության հետհամագործակցության շրջանակում: Աշխատանքային հատուկ սկզբունքներով ուսումնասիրվել են ազատությունից զրկված օտարերկրացիների, այդ թվում՝ ապաստան հայցող անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Այցի ընթացքում արձանագրվել են մի շարք խնդիրներ, այդ թվում նաև առանձին խցերիգերբնակեցման հետ կապված: Պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները բանավոր ընթացակարգով ներկայացրել են խնդիրները քրեակատարողական հիմնարկի վարչակազմին: Համապատասխան գրություններ կուղարկվեն նաև ՀՀ արդարադատության նախարարություն։  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր