00:00:00

14-ամյա երեխային դեռ չեն գտել. սպանության հոդվածով քրգործ է հարուցվել

00:37, 19 հունիս 2018 Իրավական

Հունիսի 8-ից անհետ կորած համարվող 14-ամյա Հայկ Հարությունյանը չի հայտնաբերվել: Քրեական գործ է հարուցվել սպանության հոդվածով: Քրեական գործը հարուցվել է ՀՀ Քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով (սպանություն): «Այդ հոդվածով քրեական գործի հարուցումն ամենևին չի նշանակում, թե հենց սպանության վերաբերյալ տեղեկություն կա, կամ փաստական տվյալներ  են ձեռք բերվել: Այն դեպքում, երբ անձի համարվում է անհետ կորած և սահմանված ժամկետում նրա գտնվելու վայրը հայտնի չի դառնում, սպանության հատկանիշներով հարուցվում է քրեական գործ և կատարվում է քննություն: Այդ ընթացքում անձի հայտնվելու պարագայում քրեական գործը կարճվում է հանցադեպի բացակայության հիմքով: Հույս ունենք, որ տվյալ դեպքում հենց այսպիսի ելք կունենանք»,- նշեց գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը: Հիշեցնենք, որ 14-ամյա Հայկ Հարությունյանի անհետանալու վերաբերյալ հաղորդումը ստացվել է հունիսի 8-ին: Արդեն 10 օր է՝ իրավապահները, փրկարարներն ու կամավորները որոնում են աուտիզմ ունեցող երեխային:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր