00:00:00

Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրգործը տեղափոխվեց ՀՔԾ. քննչական խումբ կստեղծվի

16:23, 18 հունիս 2018 Իրավական

Ազգային ժողովի ՀՀԿ խմբակցության պատգամավոր, գեներալ Մանվել Գրիգորյանի վերաբերյալ հարուցված քրեական գործը կքննվի Հատուկ քննչական ծառայության վարույթում: Այս մասին հայտնում են գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից: «Ելնելով քրեական գործով բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ քննությունը երաշխավորելու անհրաժեշտությունից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը հունիսի 17-ին քրեական գործը վերցրել է ՀՀ ԱԱԾ քննչական վարչության վարույթից և հանձնել ՀՀ ՀՔԾ վարույթին, ինչպես նաև հանձնարարվել է երկու ծառայությունների քննիչներից ստեղծել քննչական խումբ և շարունակել նախաքննությունը»,- ասված է դատախազության տարածած հաղորդագրության մեջ:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր