00:00:00

Անտառահատումներ Եղեգնուտի անտառտնտեսությունում

17:57, 16 հունիս 2018 Իրավական

Հունիսի 15-ին, ժամը 11-անց 40-ին, «Հայանտառ» ՊՈԱԿ «Եղեգնուտի անտառտնտեսություն» մասնաճյուղից ստացվել է անտառխախտման արձանագրություն, ըստ որի հունիսի 13-ին Եղեգնուտի անտառտնտեսության անտառպետության թիվ 4 պահաբաժնում իրականացված շրջագայության ժամանակ հայտնաբերվել է ապօրինի հատված 19 հատ տարբեր տեսակի ծառեր /1 բոխենի, 15 հաճարենի, 1 ուռենի, 2 թեղի/: Արձանագրության մեջ նշված է եղել նաև, որ տվյալ տարածքում ծանր թրթուռավոր տեխնիկայի միջոցով կառուզվել է շուրջ 350 մետր երկարությամբ, 3-4 մետր լայնքով անօրինական անտառմիջյան ճանապարհ, որի հետևանքով վնասվել են ծառեր, թփեր և այլ բուսականություն: Նյութերի նախապատրաստման ընթացքում, հունիսի 15-ին ոստիկանության Գուգարքի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, բաժին է ներկայացել Աշոտ Ս.-ն, որը ինքնախոստովանական բացատրություն է տվել, որ շուրջ 4 ամիս առաջ Գուգարք գյուղին հարակից անտառի, «Պուճուր սար» կոչվող հանդամասի՝ նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է շուրջ 10 խ/մ ծավալով, 6 հատ տարբեր տեսակի և տ/մ-ի ծառեր, որոնք հաջորդող մի քանի օրերի ընթացքում Հարություն Շ.-ի օգնությամբ, իրեն պատկանող «Ուազ» մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել է անծանոթի: Նա նշել է նաև, որ փայտանյութը վաճառելուց մոտ մեկ ամիս հետո, ինչպես նաև շուրջ մեկ ամիս առաջ, նույն կերպ, նշված պահաբաժնից, իր բենզասղոցով ապօրինի հատել է համապատասխանաբար 6 և 7 հատ տարբեր տեսակի ու տ/մ-ի՝ յուրաքանչյուրը շուրջ 10 խ/մ ծավալի ծառեր, որոնք դեպքերին հաջորդող օրերին կրկին Հարություն Շ.-ի հետ, իրեն պատկանող մեքենայով տեղափոխել է իրենց տան բակ և 1խ/մ-ը շուրջ 10.000 դրամով վաճառել անծանոթի: Նա նշել է նաև, որ վերոհիշյալ պահաբաժնի անտառմիջյան ճանապարհը հարթեցրել և վերանորոգել է ազգությամբ ռուս մի անձ, իրեն պատկանող թրթուռավոր տրակտորով՝ իր պատվերով, որի դիմաց ինքը այդ անձին տվել է 30 լիտր դիզելային վառելիք և 10.000 դրամ: Հանցագործության գործիք բենզասղոցը վերցվել է: Վնասի չափը պարզվում է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր