00:00:00

Մալաթիայում կրակոցներ արձակած քաղաքացին հայտնաբերվել է

17:45, 16 հունիս 2018 Իրավական

Հունիսի 15-ին ժ.18.10-ին ոստիկանություն մի կնոջից հաղորդում է ստացվել, որ տան մոտ կրակոցներ են լսվել և մեկ փամփուշտ մտել է իր տուն: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ Երևանի բնակիչ Կարեն Մ-ն բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով հասարակության նկատմամբ, Շահումյան 16-րդ փողոցի թիվ 25 տան մոտից «ԱԿՄ» տիպի ինքնաձիգով անկանոն կրակոցներ է արձակել, որոնցից երկուսը դիպել են Գագարինի փողոցի թիվ 1/3 տան տանիքին: Դեպքի վայրի զննությամբ հայտնաբերվել է կրակված 1 գնդակ: Կարեն Մ.-ն ներկայացրել է ինքնաձիգը՝ իր փամփշտատուփով, որում եղել է 7.62 մմ տ/չ 26 հատ փամփուշտ: Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կարեն Մ.-ն ձերբակալված է: Կատարվում է քննություն: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր