00:00:00

Ձերբակալվել է զորամասի հրամանատար՝ կաշառք վերցնելու մեղադրանքով

16:11, 16 հունիս 2018 Իրավական

Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հերթական կաշառքի դեպքն է բացահայտվել: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը։ Գրառումն ամբողջությամբ․ «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից հերթական կաշառքի դեպքն է բացահայտվել: Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը դեպքի վերաբերյալ իր ֆեյսբուքյան էջում գրել է. «Ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից ստացված օպերատիվ տվյալներն իրացնելու արդյունքում պարզվել է, որ պաշտոնատար անձ հանդիսացող N զորամասի հրամանատար փոխգնդապետ Գ.Ն-ն շորթմամբ, խոշոր չափերով կաշառք ստանալու դիտավորությամբ, նույն զորամասի տարածքում գործող «Զինառ ՓԲԸ-ի» խանութ-թեյարանի գործունեությանը չխոչընդոտելու համար Հ.Օ-ից, որպես կաշառք տարբեր ժամանակահատվածում պահանջել եւ ստացել է խոշոր չափի գումար: Հունիսի 15-ին հերթական անգամ Հ.Օ-ն Գ.Ն-ին, կաշառք տալուց ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից Գ.Ն-ն իր աշխատասենյակում գումարը վերցնելու պահին բռնվել է: Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ` 311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի եւ 38-311-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին, 3-րդ կետերի (Կաշառք ստանալը) հատկանիշներով: Գ.Ն-ն ձերբակալվել է, կատարվում է նախաքննություն»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր