00:00:00

2017-ին Առողջապահության նախարարությունը «Ինգո Արմենիա» ընկերությունից 1.3 մլրդ դրամի գնում է կատարել

02:16, 16 հունիս 2018 Իրավական

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Հանրային քաղաքականության հետազոտությունների ազգային կենտրոն» ՀԿ նախագահ Արտակ Մանուկյանը հայտնեց. «2017-ին ՀՀ Առողջապահության նախարարությունը 75 մլրդ դրամի գնումներ է կատարել,  որոնցից ամենամեծ գումարը վճարվել է «Ինգո Արմենիա» ընկերությանը»: Նա փաստեց՝ բոլորս գիտենք, թե 2017-ին ով էր առողջապահության նախարարը, եւ այստեղ ֆորմալ առումով մենք կարող ենք խոսել շահերի բախման մասին: Այնուհետև հավելեց. «Սակայն օրենսդրության տեսանկյունից շահերի բախում չկա, քանի որ որոշումն ընդունում է գնահատող հանձնաժողովը եւ այն կարող է ասել, որ հայտարարագրել է շահերի բախման բացակայության մասին տեղեկությունները: Մենք կոռուպցիոն ռիսկեր ենք տեսնում, բայց կա արդյոք կոռուպցիա, պետք է խորը ուսումնասիրել»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր