00:00:00

Աշխատանքային խորհրդակցություն` ՀՀ ոստիկանությունում (տեսանյութ)

22:46, 15 հունիս 2018 Իրավական

Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց ոստիկանության կադրերի վարչության ու ենթակա ստորաբաժանումների անձնակազմի հետ: Անդրադառնալով ծառայության գործունեության հիմնախնդիրներին և առաջնահերթություններին` Վալերիյ Օսիպյանն ընդգծեց կոռուպցիոն ցանկացած դրսևորման բացառման հրամայականը` նկատելով, որ կադրերի անաչառ ու պրոֆեսիոնալ ընտրությամբ է պայմանավորված թե համակարգի արդյունավետության աստիճանը, թե բարոյահոգեբանական մթնոլորտը: Ոստիկանության պետը կարևորեց հատկապես նոր ծառայության անցնողների հանդեպ սրտացավ և օբյեկտիվ վերաբերմունքը, քանի որ հաճախ առաջին տպավորությամբ է պայմանավորված ոստիկանի հետագա ողջ աշխատանքային կենսագրությունը: Վալերիյ Օսիպյանը նշեց նաև կադրերի ներհամակարգային տեղաշարժի կանոնակարգման անհրաժեշտությունը` պատասխանատուներին հանձնարարելով ունենալ կադրային ռեզերվի անձնական քարտարաններ, ինչը թույլ կտա հստակ տեսնել առկա պատկերը և առավելագույն արդյունավետությամբ իրականացնել նոր նշանակումները: Ոստիկանության պետը կարևորեց նաև աշխատանքային ու կատարողական կարգապահության ամրապնդման անհրաժեշտությունը, ինչի համար հիմք կդառնան գործնական պարապմունքներն իսկապես գործնական և առարկայական դարձնելուն ուղղված քայլերը, քանի որ իր պարտականություններին լիարժեք տիրպետող ոստիկանության ծառայողը միայն կարող է ողջ ծավալով կատարել պարտականությունները և և հասնել անհրաժեշտ արդյունքների: Խորհրդակցության ավարտին Վալերիյ Օսիպյանը քննարկված հարցերի վերաբերյալ կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ տվեց մասնակիցներին: https://www.youtube.com/watch?v=RmF-ukVDe_A ՀՀ ոստիկանություն

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր