00:00:00

Ներկայացվեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալը (տեսանյութ, լուսանկարներ)

21:13, 15 հունիս 2018 Իրավական

Հունիսի 15-ին ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը ոստիկանության կոլեգիայի անդամներին ու ղեկավար կազմին ներկայացրեց ոստիկանության պետի նորանշանակ տեղակալ Վարդան Մովսիսյանին: Վալերիյ Օսիպյանը կատարված աշխատանքի համար շնորհակալություն հայտնեց ոստիկանության պետի նախկին տեղակալ Անուբաղ Համբարյանին, ապա անդրադարձավ հասարակական կագի պահպանման մի շարք խնդիրների, մասնավորապես` գիշերային ակումբների աշխատանքի կանոնակարգմանը, ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում խաղերի դիտման հանրային վայրերում պատշաճ կարգի ապահովմանը, բուքմեյքերական գրասենյակների անվտանգության վերահսկմանը և այլն: Համապատասխան ստորաբաժանումների ղեկավարներին հանձնարվեց ձեռնարկել բոլոր միջոցները նախկին տարիներին կատարված ծանր և առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման ուղղությամբ: Հանդիպման ընթացքում ծառայության կազմակերպման վերաբերյալ տրվեցին կոնկրետ ցուցումներ ու հանձնարարականներ: https://www.youtube.com/watch?v=YjL8-cgzXxU

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր