00:00:00

Չհայտարարված այցեր՝ «Արթիկ» և «Վանաձոր» ՔԿՀ-ներ

22:29, 14 հունիս 2018 Իրավական

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները հունիսի 14-ին չհայտարարված այցեր են կատարել «Արթիկ» և «Վանաձոր» քրեակատարողական հիմնարկներ: Ստուգվել են նշված վայրերում ազատությունից զրկված անձանց պահման պայմանները, նրանց իրավունքների ապահովման վիճակը և դրանց համապատասխանությունը սահմանված պահանջներին: Տեղի են ունեցել նաև առանձնազրույցներ հացադուլ հայտարարած մի քանի ազատազրկվածների հետ, ուսումնասիրվել են նրանց մատուցվող բուժօգնությանն առնչվող հարցերը: Այցի արդյունքների հիման վրա կձեռնարկվեն համապատասխան միջոցներ՝ արձանագրված խնդիրների լուծման նպատակով: ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր