00:00:00

Յուրաքանչյուր հանգուցյալի համար՝ 45.000 դրամ

20:37, 14 հունիս 2018 Իրավական

Ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ Կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Գեղարքունիքի մարզային վարչության և Վարդենիսի բաժնի ծառայողների համատեղ օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում տեղեկություններ են ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Մարտունի-Վարդենիս մարզային բաժանմունքի դատաբժշկական փորձագետը Վարդենիսի դիահերձարանում յուրաքանչյուր դիահերձման համար հանգուցյալների հարազատներից պահանջում և վերցնում է 45.000 դրամ։ Նախնական քննությամբ պարզվել է, որ հունիսի 12-ին Վարդենիսի դիահերձարանում Վանևան գյուղից մի կնոջ դիահերձման համար փորձագետի վարորդը մահացածի թոռանից պահանջել և ստացել է 45.000 դրամ: Պարզվել է նաև, որ փողի մի մասը՝ 7000 դրամ, կատարած աշխատանքի համար վարորդը փոխանցել է Վարդենիսի դիահերձարանի դիահերձողին։ Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր։ Քննությունը շարունակվում է։ *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր