00:00:00

Արտակարգ դեպք Մոսկվա-Երեւան չվերթի օդանավում. ուղեւորները ծեծել են իրար

20:26, 14 հունիս 2018 Իրավական

Հունիսի 14-ին` ժամը 03.40-ին, «Զվարթնոց» օդանավակայանի ավիացիոն անվտանգության «Բարս» կայանից ահազանգ է ստացվել, որ Մոսկվա-Երեւան չվերթի օդանավի մեջ անկարգ ուղեւոր կա: Մեկնած օպերատիվ խումբը պարզել է, որ նշված չվերթի ուղեւորներ ՌԴ քաղաքացիներ 1982 թ. ծնված Անտոն Ն.-ն, 1987 թ. ծնված Ալեքսեյ Ի.-ն եւ 1967 թ. ծնված Ալեքսանդր Ֆ.-ն, գտնվելով ալկոհոլի ազդեցության տակ, ինքնաթիռի սրահում վիճաբանել են միմյանց հետ, տվել են փոխադարձ խուլիգանական հայհոյանքներ եւ ծեծել միմյանց: Նշված անձինք ժամը 05.20-ին բերման են ենթարկվել «Զվարթնոց» օդանավակայանի գծային բաժին: Հանգամանքները պարզվում են: Նշանակվել են դատաբժշկական փորձաքննություններ: Կատարվում է հետաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր