00:00:00

Կապանում մոտ 6.000.000 դրամի յուրացման դեպք է բացահայտվել

17:54, 14 հունիս 2018 Իրավական

Հունիսի 13-ին ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության, Սյունիքի մարզային վարչության և ոստիկանության Կապանի բաժնի ծառայողները` մոտ 6 միլիոն դրամի յուրացման դեպք են բացահայտել: Ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ «ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության զբաղվածության պետական գործակալության Կապանի զբաղվածության տարածքային կենտրոնի» տնօրենի միջնորդությամբ, «Հուսո Երիցուկ» հասարակական կազմակերպության գործադիր նախագահը 2017թ. կազմակերպությունում որպես աշխատողներ գրանցել է 7 քաղաքացու: Զբաղվածության պետական գործակալության կողմից յուրաքանչյուր աշխատողի վերապատրաստման համար կազմակերպությանը փոխանցվել է 200.000 դրամ, սակայն նրանք իրականում չեն հաճախել աշխատանքի, և փոխանցված ընդհանուր գումարը, որն աշխատավարձերի հետ կազմում է մոտ 6.000.000 դրամ, յուրացվել է: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի բոլոր հանգամանքերը պարզելու ուղղությամբ: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր: *** Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:
        

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր