00:00:00

Անուբաղ Համբարյանը ազատվել է պաշտոնից

15:48, 14 հունիս 2018 Իրավական

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հրամանագրով՝ Անուբաղ Համբարյանն ազատվել է փոխոստիկանապետի պաշտոնից եւ ոստիկանությունում ծառայությունից։ «Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 133-րդ հոդվածի 1-ին մասի և «Ոստիկանությունում ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 3-րդ մասի, ինչպես նաև 45-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի. Անուբաղ ՀԱՄԲԱՐՅԱՆԻՆ ազատել Ոստիկանության պետի տեղակալի պաշտոնից և ոստիկանությունում ծառայությունից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀ»,- ասված է հրամանագրում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր