00:00:00

«Որոշեցինք դիմել Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակաեկեղեցական ընթացքը Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար». հայտարարություն

03:17, 13 հունիս 2018 Իրավական

Այսօր տեղի ունեցած Միաբանական արտահերթ ժողովից հետո, որին մասնակցում էին նաեւ Մայր Աթոռում պաշտոնավարող քահանա հայրերը, ժողովը հանդես է եկել հայտարարությամբ: Մասնավորապես նշվում է. «Խոր ցավով եւ վրդովմունքով անդրադարձանք հունիսի 10-ին Երեւանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում Սուրբ Պատարագի ժամանակ բողոքի ակցիա կազմակերպած եկեղեցական ու աշխարհական անձանց անթույլատրելի գործողություններին: Հայտնի գործող անձանց կողմից ոտնձգություն կատարվեց Եկեղեցու սրբության նկատմամբ, որն ուղեկցվում էր Ամենայն Հայոց Կաթողիկոսի եւ եկեղեցականների հասցեին ուղղված վարկաբեկիչ արտահայտություններով: Նրանց կողմից փորձ արվեց խոչընդոտել Սուրբ Պատարագի թափորի ընթացքը եւ խաթարել եկեղեցում աղոթական մթնոլորտը: Այս քայլն ուղղված է Մայր Եկեղեցու դեմ՝ վիրավորելով նրա բազմաթիվ հավատացյալների հոգեւոր զգացումները: Փառք Աստծո, եկեղեցականների եւ հավատացյալների միջամտությամբ հնարավոր եղավ խուսափել ընդհարումից: Խստորեն դատապարտում ենք կատարվածը եւ արձանագրում, որ Սուրբ Ավետարանի ոգուն եւ պատգամին հակառակ այդ բոլոր նախաձեռնությունները խրախուսում եւ ուղղորդում են Տ. Կորյուն աբեղա Առաքելյանը եւ մի քանի եկեղեցականներ: Դժբախտաբար մինչ օրս Հայր Կորյունը եւ իր կողմնակիցներն անտեսում են ինչպես մեր՝ միաբաններիս, այնպես էլ եպիսկոպոսաց դասի, թեմակալ առաջնորդների, հոգեւոր հովիվների եւ մտահոգ հավատացյալների ջանքերն ու հորդորները: Միաբանական ժողովը քննարկումների արդյունքում որոշեց նաեւ դիմել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսին՝ Կորյուն աբեղա Առաքելյանի հակականոնական եւ հակաեկեղեցական ընթացքը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Կարգապահական հանձնախմբում քննության առնելու համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր