00:00:00

Ապօրինի գործողություններ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենի կողմից (տեսանյութ)

00:34, 13 հունիս 2018 Իրավական

Ոստիկանության Արարատի մարզային վարչության և Արտաշատի բաժնի ծառայողները համատեղ միջոցառումներով տեղեկություններ են ստացել, որ Արարատի մարզի Դալար գյուղի միջնակարգ դպրոցի նախկին տնօրենը ապօրինի գործողություններ է կատարել։ Նախապատրաստված նյութերով պարզվել է, որ միջնակարգ դպրոցի տնօրենը 2016-2018 թվականներին դպրոցում գրանցել է 13 աշակերտի, որոնք գտնվել են արտերկրում, ինչպես և գրանցել է 4 հավաքարարի, որոնցից աշխատել են 2-ը։ Բացի այս, պարզվել է, որ գրանցել է 3 պահակի, որոնցից աշխատել են դարձյալ 2-ը։ Գրանցված, բայց աշխատանքի չեկած անձանց աշխատավարձերը յուրացվել են։ Նշված հանգամանքները հարցաքննություններով հաստատվել են։ Ոստիկանության Արտաշատի բաժնում հետաքննություն է կատարվում։ ՀՀ ոստիկանություն Մանրամասները՝ տեսանյութում https://www.youtube.com/watch?time_continue=4&v=CkeeI55VI_k

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր