00:00:00

Ի՞նչ են քննարկել Վալերիյ Օսիպյանն ու Արմեն Գրիգորյանը (տեսանյութ)

23:18, 12 հունիս 2018 Իրավական

Հունիսի 12-ին ոստիկանությունում տեղի ունեցավ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի և ՀՀ Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի աշխատանքային հանդիպումը: Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին Անվտանգության խորհրդի և Ոստիկանության համագործակցությանն առնչվող հարցեր: Առանձնակի ուշադրություն դարձվեց ՀՀ ազգային անվտանգության հայեցակարգի մշակման գործընթացում միասնական աշխատանքի կարևորությանը, բոլոր պատասխանատու գերատեսչությունների ներգրավվածությանը և Անվտանգության խորհրդի անդամների հետ պարբերական հանդիպումների անհրաժեշտությանը: Ի թիվս այլ հարցերի Արմեն Գրիգորյանն ու Վալերիյ Օսիպյանը քննարկեցին ինչպես հակակոռուպցիոն, այնպես էլ կիբերհանցագործությունների դեմ ակտիվ պայքարի խնդիրներ: https://www.youtube.com/watch?v=PAIIZ8ArQ3g

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր