00:00:00

ՍԴ դատավորի ընտրությունը կկայանա հունիսի 13-ին. թեկնածուն մեկն է

18:21, 12 հունիս 2018 Իրավական

Հայաստանի Սահմանադրական դատարանի դատավորի ընտրության քվեարկությունը կանցկացվի հունիսի 13-ին, ԱԺ նիստերի դահլիճին հարակից նախասրահում, ժամը 11.00-ից մինչեւ 11.40: Այս մասին, այսօր՝ հունիսի 12-ին, ԱԺ-ում հայտարարեց ԱԺ հաշվիչ հանձնաժողովի նախագահ Գագիկ Մելիքյանը: Նա նշեց, որ քվեաթերթիկում առկա է մեկ անուն՝ Ելիզավետա Դանիելյան: Պատգամավորները կարող են նրան կողմ կամ դեմ քվեարկել: Սահմանադրական դատարանի դատավորի թափուր տեղում ընտրելու համար առաջարկվել է ՀՀ դատավորների ընդհանուր ժողովի կողմից ընտրված՝ ՀՀ վճռաբեկ դատարանի քրեական պալատի դատավոր Ելիզավետա Ռեմիկի Դանիելյանի թեկնածությունը: ՍԴ անդամի թեկնածությունը ԱԺ-ում պետք է հաստատվի 3/5-րդով, այսինքն անհրաժեշտ է լինելու 63 կողմ ձայն: Եթե Ելիզավետա Դանիելյանը եւս չստանա 63 կողմ ձայներ, ապա կստացվի, որ ՍԴ-ում երկու տեղ թափուր կմնա:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր