00:00:00

Անակնկալ խուզարկություն Արշալույս գյուղում. հայտնաբերվել է մեծ քանակի զենք ու փամփուշտներ

15:25, 12 հունիս 2018 Իրավական

SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով՝ ոստիկանները դիմել են Հայաստանի քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Քննչական վարչության քննիչները, հիմք ընդունելով ոստիկանների ստացված օպերատիվ տվյալները, հունիսի 10-ին դիմել են Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը թույլատրի, որ իրենք խուզարկություն կատարեն Արմավիրի մարզի Արշալույս գյուղի բնակիչ՝ 45-ամյա Ժորա Հովսեփյանի տանն ու տանը հարակից շինություններում։ Դատարանը բավարարել է միջնորդությունը, և ոստիկաններն ու քննիչները, անակնալ այցելելով Ժ. Հովսեփյանի տուն, նրան տեղեկացրել են, որ դատարանը թույլատրել է խուզարկություն կատարել, սակայն բանը դրան չի հասել. Ժ. Հովսեփյանը ներկայացրել է «Մակարով» տիպի 9 մմ տրամաչափի ատրճանակ՝ լիցքավորված 8 փամփուշտով,«ՏՕԶ» 34 տիպի 12 մմ տրամաչափի հրացան, «ՏՕԶ» տիպի 20 տրամաչափի երկփողանի հրացան, «Իժ 18» տիպի 16 մմ տրամաչափի մեկփողանի հրացան, «ՏՕԶ» - 8 Մ տիպի հրացան, «Զուբեր» տիպի փամփուշտներ, ինչպես նաև 80-ից ավելի տարբեր տրամաչափի փամփուշտներ։ Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ Ժ. Հովսեփյանը ոստիկաններին ու քննիչներին հայտնել է, որ հայտնաբերված զենքերն ու փամփուշտներն օրինական են և այդ ամենը ինքը ձեռք է բերել Արցախյան պատերազմի ժամանակ։ Քնիչի որոշմամբ հայտնաբերված զենքն ու զինամթերքն առգրավվել է և ուղարկվել է ոստիկանության փորձաքրեագիտական վարչություն, նշանակվել է մի շարք փորձաքննություններ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր