Հայաստանի ԱԳՆ-ն պարզաբանում է տարածել ֆուտբոլի աշխարհի առաջնության օրերին ՌԴ մեկնողների համար, որում մասնավորապես նշված է.
«Ռուսական կողմից ստացված տեղեկության համաձայն՝ 2018թ. հունիսի 4-ից հուլիսի 15-ը օտարերկրյա այն քաղաքացիների կամ քաղաքացիություն չունեցող անձանց մուտքը և ելքը Ռուսաստանի Դաշնություն, ովքեր այցելում են՝ որպես 2018թ. Ֆուտբոլի աշխարհի առաջնության (ՖԱԱ) հանդիսատես, իրականացվում է առանց մուտքի արտոնագրի ձևակերպման՝ հանդիսատեսի անհատականացված քարտի՝ երկրպագուի անձնագրի հիման վրա, առանց անձը հաստատող վավեր փաստաթղթով մուտքի արտոնագրի ձևակերպման: Երկրպագուի անձնագրի նմուշը հասանելի է հետևյալ հղումով՝ :