00:00:00

Գյումրիում պաշտոնյա է կալանավորվել․ նա կասկածվում է պետությանը միլիոնների վնաս հասցնելու մեջ

14:06, 11 հունիս 2018 Իրավական

Գյումրու թիվ 40 դպրոցի տնօրեն Արսեն Ալեքսանյանը երեկ կալանավորվել է։ Այս մասին Aravot.am-ը տեղեկացավ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանից։ Դպրոցի տնօրենի նկատմամբ մայիսի 5-ին քրեական գործ էր հարուցվել՝ ՀՀ Քրեական օրենսգրքի 314 հոդվածի 1-ի մասի և 178 հոդվածի 3-րդ մասի 1-ին կետի հատկանիշներով՝ նրա կողմից ենթադրյալ պաշտոնական կեղծիք կատարելու, ինչպես նաև նրա ու մի խումբ այլ անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով, խարդախության եղանակով գումար հափշտակելու վերաբերյալ։ «Կատարված նախաքննության ընթացքում ձեռք բերված փաստական տվյալները հիմք են հանդիսացել նշված դպրոցի տնօրենին նույն հանցագործությունների հատկանիշներով որպես մեղադրյալ ներգրավելու մասին։ Միաժամանակ քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերվեցին տվյալներ այն մասին, որ ենթադրվող հանցագործությամբ պետությանը պատճառված վնասը կազմում է 11 միլիոն 315 հազար 949 ՀՀ դրամ։ Բացի այդ, քննությամբ պարզվեց նաև, որ գործով ներգրավված մեղադրյալ անձը՝ դպրոցի տնօրենը, խոչընդոտել է մինչդատական վարույթում գործի քննությանը, որը դրսևորվել է քրեական դատավարությանը մասնակցող անձանց նկատմամբ անօրինական ազդեցություն գործադրելով։ Շարադրված, ինչպես նաև մի շարք այլ կարևոր հանգամանքներ, մասնավորապես նաև պետությանը պատճառված վնասը հաշվի առնելով՝ իմ կողմից նախաքննություն իրականացնող քննիչին և տվյալ քրեական գործի նկատմամբ դատավարական հսկողություն իրականացնող դատախազին հանձնարարվել է երեկ միջնորդություն ներկայացնել Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ նշված անձի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ։ Դատարանը, քննելով միջնորդությունը, որոշում է կայացրել այն բավարարելու մասին», -ասաց Շիրակի դատախազը։ Մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում  

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր