00:00:00

Մահացու վիրավորումը հայ զինծառայողն ստացել է կրծքավանդակի շրջանում. Մահացել է հոսպիտալի ճանապարհին

13:01, 11 հունիս 2018 Իրավական

Հունիսի 10-ին` ժամը 18:00-ի սահմաններում, N զորամասի պահպանության շրջանի մարտական դիրքի ուղղությամբ հակառակորդի կողմից արձակած կրակոցի հետեւանքով կրծքավանդակի շրջանում հրազենային գնդակային միջանցիկ վիրավորում է ստացել պայմանագրային զինծառայող Վահագն Ջոնիկի Էլոյանը: Վերջինս զինհոսպիտալ տեղափոխվելու ճանապարհին մահացել է: ՀՀ քննչական կոմիտեից հայտնում են, որ երկրորդ կայազորային քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ազգային, ռասայական կամ կրոնական ատելության կամ կրոնական մոլեռանդության շարժառիթով սպանություն կատարելու դեպքի առթիվ, կատարվում է նախաքննություն:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր