00:00:00

Համացանցում են հայտնվել Mercedes-Benz GLE նոր քրոսովերի լուսանկարները (տեսանյութ)

01:09, 11 հունիս 2018 Մշակույթ

WalkoART ծածկանունով գերմանացի վիդեոբլոգերին հաջողվել է Շտուտգարտ քաղաքում նկարահանել նոր սերնդի Mercedes-Benz GLE քրոսովերը: Համապատասխան լուսանկարներով տեսանյութը հրապարակվել է բլոգերի YouTube ալիքում: Վիդեոբլոգերին հաջողվել է լուսանկարել քրոսովերը միայն հետևից: Լուսանկարներում երևում է, որ նորույթը կպահպանի նախորդ մոդելի ճանաչվող պրոֆիլը, իսկ աչքի ընկնող տարբերություններից են նեղ հետևի լապտերները: Ինչպես նշում է Motor.ru-ն, Mercedes-Benz GLE-ի նոր սերունդը կներկայացվի հիմնական մրցակցի՝ չորրորդ սերնդի BMW X5-ի հետ մեկտեղ: https://www.youtube.com/watch?time_continue=1&v=RNw2F5l0Djo

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր