00:00:00

Սերժ Թանկյանի ջերմ գրառումը՝ իր կնոջ մասին (ֆոտո)

21:52, 10 հունիս 2018 Մշակույթ

Ամերիկահայ ռոք երաժիշտ եւ երգահան Սերժ Թանկյանը, ով ավելի քան 570 հազար հետեւորդ ունի Instagram-ում, հրապարակել է իր եւ կնոջ՝ Անժելա Մադաթյանի լուսանկարը: Թանկյանը մեկնաբանել է իրենց լուսանկարը՝ կից գրելով հետեւյալ տողերը. «Ես անսահման շնորհակալ եմ իմ ընտանեկան արմատների եւ, հատկապես, իմ կնոջ ու որդու՝ Ռումիի սիրո եւ աջակցության համար: Ես երբեք չեմ հանդիպել մեկին, ով ամեն օր ջանում է այլոց համար լինել ավելի լավը: Ուրախ հոբելյան: Քեզ ճանաչելով՝ ես ավելի լավն եմ դառնում»: Սերժ Թանկյանի եւ ծագումով վանաձորցի Անժելա Մադաթյանի հարսանեկան արարողությունը կայացել էր 2012 թվականի հունիսի 10-ին:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր