00:00:00

Արցախի գեղեցկությունն ու ջերմությունը՝ անմահացած կտավներում (լուսանկարներ)

02:41, 09 հունիս 2018 Մշակույթ

Նախորդ տարի 15-ից ավելի նկարիչներ մեկ շաբաթվա ընթացքում այցելեցին Արցախի հին միջնադարյան գյուղեր եւ արդյունքում անմահացրին գյուղերի գեղեցիկ պատմական վայրերը իրենց կտավներում։ Նախորդ ամառ Արցախում՝ Հադրութում, առաջին անգամ տեղի ունեցավ «Դիզակի գույները» նկարչական սիմպոզիումը։ Այս տարի եւս հունիսի 22-29-ը Արցախի Հանրապետության Հադրութ քաղաքում տեղի կունենա նկարչական միջազգային երկրորդ սիմպոզիումը։ Սիմպոզիումի նախաձեռնող-հեղինակը նկարիչ Գեւորգ Ընծա Բաբախանյանն է։ Irakanum.am-ի հետ զույցում նկարիչը նշեց, որ նախորդ տարվա սիմպոզիումը բացառիկ հաջողություններ գրանցեց։ «Այս տարի ունենալու ենք հինգից ավելի օտարերկրա նկարիչներ։ Շատ հետաքրքիր ձեւաչափ է ընտրված սիմպոզիումի համար։ 15-ից ավելի նկարիչներ մեկ շաբաթվա ընթացքում այցելում են Արցախի հին միջնադարյան գյուղեր եւ իրենց ստեղծագործական երեւակայությամբ անմահացնում գյուղի գեղեցիկ պատմական վայրերը։ Յուրաքանչյուր այցելություն որեւէ գյուղ տոն է նաեւ գյուղի համար, պետք է տեսնել, թե ինչպես են գյուղի ժողովուրդը, երեխաները խմբվում նկարիչների շուրջ»,- ասում է նա։ Գեւորգ Ընծա Բաբախանյանը նշում է, որ այս սիմպոզիումի մտահաղացումն իրենն էր, սակայն ինքը չէր պատկերացնում, որ այն նման թափ կստանա։ Սիմպոզիումից հետո նկարիչներն իրենց նկարները նվիրում են Հադրութի շրջանին՝ այն հարսացնելով մշակութային արժեքներվ։ Նկարիչը նշեց, որ նախորդ տարվա սիմպոզիումից հետո Հադրութի շրջանի ղեկավարությունը հին երկրհարկանի մի առանձնատուն նվիրեց իրենց, որը այժմ որպես պատկերասրահ է ծառայում։ «Այս տարի եւս սիմպոզիումի նկարիչները 60-ից ավելի աշխատանք կնվիրեն Հադրութի շրջանին»,- նշեց Գեւորգ Բաբախանյանը։ Նատա Հարությունյան

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր