00:00:00

Ես նման փաստաթղթի անհրաժեշտություն չեմ տեսնում. Փաշինյան

01:08, 08 հունիս 2018

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր խորհրդարանում լրագրողների հետ զրույցում անդրադառնալով ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանի հայտարարությանը, որ իշխանությունն անհավասար է բաշխված՝  հայտարարեց, որ սուպերվարչապետությունը պետք է վերանա, բայց դա չի նշանակում, որ իշխանությունը պետք է հավասար բաշխվի. «Այ, իշխանությունը հավասար բաշխվելը նշանակում է անիշխանություն»,- ասաց նա: Հարցին, թե ո՞վ է լինելու կառավարության ներկայացրած ծրագրի պատասխանատուն և արդյոք կոալիցիոն հուշագիր կամ որևէ այլ փաստաթուղթ նախատեսվո՞ւմ է ստորագրել «Բարգավաճ Հայաստանի», «Ելքի» և Դաշնակցության միջև, Ն.Փաշինյանը պատասխանեց. «Ես նման փաստաթղթի անհրաժեշտություն չեմ տեսնում, չնայած ԱԺ կանոնակարգում կան որոշակի ձևակերպումներ այդ փաստաթղթի գոյության անհրաժեշտության մասին, բայց այդտեղ խոսվում է ընտրությունների արդյունքներով: Սա բոլորովին ուրիշ վիճակ է, որը չգիտեմ… Եթե իրավաբանները պարզեն, որ զուտ օրինականության տեսակետից նման անհրաժեշտություն կա, մենք օրենքին կենթարկվենք, բայց իմ առաջին տպավորութամբ՝ օրենքի տեսակետից նման անհրաժեշտություն չկա»: Հարցին, այսինքն, «Բարգավաճ Հայաստանը» 50%+1 ձայն չի՞ հավաքի ընտրություններում, Ն. Փաշինյանը պատասխանեց. «Ես ասացի այն, ինչ ասացի»:

Լրահոս

Արխիվ

Հունվար 2025
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
1
2
3
4
5
6
7
8
9
10
11
12
13
14
15
16
17
18
19
20
21
22
23
24
25
26
27
28
29
30
31