00:00:00

Մտահոգ ենք ստեղծված իրավիճակով. Եվրոպայի հայոց թեմերի առաջնորդների հայտարարությունը

21:56, 07 հունիս 2018

Ֆրանսիայի Հայոց թեմի առաջնորդ Վահան եպիսկոպոս Հովհաննիսյանը, Ռումինիայի Հայոց թեմի առաջնորդ Տաթև եպիսկոպոս Հակոբյանը, Մեծ Բրիտանիայի և Իռլանդիայի Հայոց թեմի առաջնորդ Հովակիմ եպիսկոպոս Մանուկյանը, Գերմանիայի առաջնորդ Սերովբե վարդապետ Իսախանյանը, Շվեյցարիայի առաջնորդական տեղապահ Գուսան վարչապետ Ալճանյանը, Կենտրոնական Եվրոպայի Հայրապետական պատվիրակ Տիրան վարդապետ Պետրոսյանը և Հունաստանի առաջնորդական տեղապահ Խորեն վարդապետ Առաքելյանը հանդես են եկել ողջախոհության ու սթափության կոչով: Հայտարարության մեջ ասվում է. «Սիրելի հայորդիներ եւ հայրենակիցներ, Ցաւով կը հետեւինք, այս օրերուն, հայրենի մեր երկրին մէջ տեղի ունեցող զարգացումներուն, որ առնչուած են մեր եկեղեցական կեանքին: Մտահոգ ենք յառաջացած իրավիճակով: Հայոց մեր Սուրբ Եկեղեցին մշտապէս եղած է եւ կայ իր ժողովրդի կողքին` ամէնուն բերելով Քրիստոսի սէրն ու մխիթարութիւնը: Որպէս եկեղեցի մեր առաքելութիւնը ալ աւելի կը նուիրագործուի սփիւռքեան մեր իրականութեան մէջ, ուր օրէ օր, մեր հայորդիներու օտարացման վտանգը կը մեծնայ: Մեր առջեւ առկայ խնդիրներու լուծման միակ ճանապարհը միութիւնն ու համազգային միասնականութիւնն է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի և Հայոց Հայրապետի շուրջ, երկխօսութիւնը՝ հիմնուած սիրոյ եւ հանդուրժողականութեան վրայ: Եւրոպայի Թեմերու առաջնորդներու մեր պատգամն է մեր սիրասուն հայորդիներուն, որ տուրք չտան ծայրայեղականութեան եւ պատեհապաշտութեան, մշտամրմունջ աղօթքով սատարեն մեր երկրին ու մեր Մայր Եկեղեցւոյ: «Ունկնդիր լերուք առաջնորդաց ձերոց, եւ հպատակ կացէք նոցա, զի նոքա տքնին վասն ոգտց ձերոց, որպէս թէ համարս տալոց իցեն ընդ ձեր». (Եբր. ԺԳ. 17)»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր