00:00:00

Սամվել Կարապետյանը Հայաստանում քաղաքական մտադրություններ չունի. «Տաշիր» ընկերությունների խումբ

17:26, 07 հունիս 2018

«Տաշիր» ընկերությունների խումբը հայտարարություն է տարածել՝ հերքելով Սամվել Կարապետյանի կողմից Հայաստանում նոր կուսակցություն ստեղծելու մասին լուրերը: «Լրատվամիջոցներում շրջանառվող լուրերը, թե «Տաշիր» ընկերությունների խմբի նախագահ Սամվել Կարապետյանը Հայաստանում խորհրդարանի արտահերթ ընտրությունների նախաշեմին կուսակցություն է ստեղծում, իրականությանը չեն համապատասխանում եւ չունեն հիմնավորում»,- ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հայտարարությունում նշվում է նաեւ, որ Կարապետյանը «չունի Հայաստանում քաղաքական մտադրություններ, նա շարունակում է երկրում բիզնես գործունեություն ծավալել, նաեւ իրականացնում է մի շարք բարեգործական ծրագրեր»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր