00:00:00

Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված. Սեֆիլյան

22:34, 06 հունիս 2018 Իրավական

«Հիմնադիր խորհրդարանի» առաջնորդ Ժիրայր Սեֆիլյանն իր և «Սասնա ծռեր» խմբի անդամների ազատ արձակումն օրերին խնդիր է համարում։ «Կարծում եմ՝ իմ, «ծռերի» և ընդհանրապես, քաղբանտարկյալների ազատումն օրերի հարց է։ Նրանք բոլորը պետք է ազատության մեջ լինեն շուտով», - այսօր Վերաքննիչ դատարանում մինչ նիստի մեկնարկը պատասխանելով լրագրողների մի քանի հարցերին՝ հայտարարեց Սեֆիլյանը։ «Մեր առաջ կնճռոտ խնդիր է դրված։ Մենք մեր քայլերով պետք է նեցուկ կանգնենք նոր կառավարությանը՝ հանձինս վարչապետի՝ պարոն Փաշինյանի, որ այս դժվարին գործընթացը միասին տանենք առաջ, դուրս գանք, սկսենք պետական շինարարությունը», - հայտարարեց Սեֆիլյանը՝ կարևորելով ազատվելուց հետո այնպիսի իրավիճակը, երբ «ռևանշիստների հույսերը մեկընդմիշտ վերանան»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր