00:00:00

ՆԳՆ-ն մանրամասներ է հայտնել Հալաբյան փողոցում հրդեհված մեքենայի դեպքից

14:01, 28 նոյեմբեր 2026 Պատահարներ

Նոյեմբերի 28-ին՝ ժամը 10։30-ին, ՆԳՆ 112 օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Հալաբյան փողոցում ավտոմեքենա է այրվում։

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 10։49-ին, մարվել՝ 11։01-ին։ Այրվել է «Range Rover» մակնիշի ավտոմեքենան, ջերմահարվել կից կայանած «Kia» և «Nissan» մակնիշների ավտոմեքենաները։

«Range Rover» մակնիշի ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր