00:00:00

Սյունիքում ձյուն է տեղում, ինչ իրավիճակ է ճանապարհներին

21:50, 25 նոյեմբեր 2026 Հասարակություն

 

Նոյեմբերի 25-ին՝ ժամը 20։00-ի դրությամբ, Վարդենյաց և Մեղրիի լեռնանցքներում, Սիսիանի տարածաշրջանում ձյուն է տեղում։

Տեղեկությունը հայտնում են «Ճանապարհային դեպարտամենտից»։

Նշվում է, որ Ջերմուկի խաչմերուկից մինչև Կապան ճանապարհահատվածը փակ է կցորդով տրանսպորտային միջոցների համար։

Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են։

Ավելի վաղ հաղորդվել էր, որ Սիսիանի «Զանգեր» կոչվող հատվածում սաստիկ բուք է։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր