00:00:00

Քաղաքացիներին զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ

19:09, 25 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

ՆԳՆ կիբեռոստիկանությունը զգուշացնում է․

 

«Ակտիվացել են ԱԱԾ-ի անունից Telegram-ով իրականացվող խարդախության փորձերը։

 

Քաղաքացիներին Telegram-ի միջոցով զանգահարում կամ հաղորդագրություններ են ուղարկում՝ ներկայանալով որպես ԱԱԾ աշխատակիցներ։ Տարբեր պատրվակներով պահանջում են կանխիկացնել բանկային հաշիվներում առկա գումարները, փոխարկել կրիպտոակտիվների և փոխանցել իրենց տրամադրած հաշվեհամարներին կամ կրիպտոդրամապանակներին։

 

Հորդորում ենք Ձեզ՝

 

-Մի՛ վստահեք նման զանգերին և հաղորդագրություններին։

 

-Մի՛ փոխանցեք գումար կամ կրիպտոակտիվներ։

 

-Կասկածելի դեպքերում տեղեկացրեք իրավապահ մարմիններին»։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր