00:00:00

Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք են առաջադրել, նոր քրգործ հարուցել

17:59, 25 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանին նոր մեղադրանք է առաջադրվել։

«Դատալեքս»-ից տեղեկանում ենք, որ նրան մեղադրում են «պաշտոնեական լիազորությունները չարաշահելու մեջ, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ»։

Գործը մակագրվել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Արամ Գրիգորյանին։ Նույն գործով անցնում է նաև ՊՆ նյութատեխնիկական ապահովման գլխավոր վարչության նախկին պետ Նորայր Յոլչյանը։

Տոնոյանի և Յոլչյանի նկատմամբ կիրառվել է բացակայելու արգելք և համակցված այլընտրանքային խափանման միջոց՝ գրավ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր