00:00:00

Լևոն Արոնյանը հաղթանակ է տարել ադրբեջանցի Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ

18:08, 19 նոյեմբեր 2026 Սպորտ

Հունգարիայի մայրաքաղաք Բուդապեշտում ավարտվել է «Total Chess World Championship Tour Pilot 2026» շախմատի մրցաշարի կիսաեզրափակիչ փուլը։

Հայաստանի շախմատի ֆեդերացիայից հայտնում են՝ առաջատար շախմատիստ Հայկ Մարտիրոսյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել հունգարացի գրոսմայստեր Ռիխարդ Ռապորտի նկատմամբ։

Մրցաշարի եզրափակիչ փուլում Հայկ Մարտիրոսյանի մրցակիցը կլինի հնդիկ գրոսմայստեր Արջուն Էրիգաիսին։ Շախմատիստները կմրցեն 9-րդ տեղի համար։

ԱՄՆ-ն ներկայացնող հայ գրոսմայստեր Լևոն Արոնյանը կիսաեզրափակիչ փուլում հաղթանակ է տարել ադրբեջանցի գրոսմայստեր Շահրիյար Մամեդյարովի նկատմամբ։

Եզրափակիչ փուլում Լևոն Արոնյանի մրցակիցը կլինի ամերիկացի գրոսմայստեր Ուեսլի Սոն։ Շախմատիստները կմրցեն 13-րդ տեղի համար։

Եզրափակիչ փուլը կանցկացվի նոյեմբերի 19-ին և 20-ին։ Յուրաքանչյուր օր շախմատիստները կխաղան 7 պարտիա՝ 4-ը՝ կայծակնային, 2-ը՝ արագ և 1-ը՝ դասական։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր