00:00:00

Բախվել են բեռնատարներն ու Opel Astra-ն, տուժածների մեջ երեխաներ կան

19:58, 16 նոյեմբեր 2026 Պատահարներ

Այսօր խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում․ Ալավերդի-Ախթալա ավտոճանապարհին բախվել են «Howo», «Renault» մակնիշների բեռնատարները և «Opel Astra» մակնիշի մարդատար ավտոմեքենան, ինչի հետևանքով  «Opel Astra»-ն մասամբ հայտնվել է Դեբեդ գետի ափին։

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով 3 հոգի, որոնցից երկուսը՝ անչափահասներ, մարմնական վնասվածքներով տեղափոխվել են հիվանդանոց։

 Վթարի փաստով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր