00:00:00

Լավրովն Արաղչիի հետ հեռախոսազրույցում քննարկել է իրավիճակը Մերձավոր Արևելքում

17:04, 16 նոյեմբեր 2026 Քաղաքականություն

Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը նոյեմբերի 16-ին հեռախոսազրույց է ունեցել Իրանի իր պաշտոնակից Աբբաս Արաղչիի հետ։ Կողմերը քննարկել են Մերձավոր Արևելքում իրադրության կարգավորման ուղիները։

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնել է ՌԴ արտգործնախարարությունը։«Արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկել են Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի չհրահրված ագրեսիայի հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված ներկայիս ճգնաժամային իրադրության կարգավորման ուղիները», – ասվում է Ռուսաստանի ԱԳ նախարարության կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։

Իրանական IRNA գործակալությունն իր հերթին հաղորդում է, որ Արաղչին, որը գտնվում է Իսլամաբադում, Լավրովի հետ հեռախոսազրույցում քննարկել է տարածաշրջանում և աշխարհում խաղաղություն և անվտանգություն հաստատելուն ուղղված վերջին քաղաքական և դիվանագիտական ջանքերը։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր