«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը ֆեյսբուքի իր էջում գրել է․
Եվրոխորհուրդի զեկույցից հատվածներ Հայաստանում ընտրությունների մասին !
1. Ապօրինի կալանքների մասին- Խուզարկությունների և ձերբակալությունների զգալի աճ է գրանցվել ընդդիմադիր քաղաքական գործիչների, ակտիվիստների և թեկնածուների նկատմամբ։
Դիտորդական առաքելությունն ընդգծել է, որ այս միջոցները ստեղծել են Ընտրողական արդարադատություն (!) և էականորեն կաշկանդող ազդեցություն (chilling effect) են ունեցել ընդդիմության նախընտրական արշավի ջանքերի վրա։
2. Վարչական լծակների մասին-Իշխող կուսակցությունն օգտագործել է կառավարական պաշտոնական հարթակները, հանրային ենթակառուցվածքները և վարչական լծակները՝ իր քարոզարշավին սատարելու համար։ Սա զգալիորեն խեղաթյուրել է քարոզարշավի միջավայրը՝ թույլ չտալով ընդդիմադիր ուժերին մրցել հավասար պայմաններում։
3. Ընտրակաշառքների մասին- Մինչ իրավապահ մարմիններն արագորեն աղմկահարույց հետաքննություններ են սկսել ընդդիմադիր ֆրակցիաների կողմից ենթադրյալ ընտրակաշառք բաժանելու և քարոզարշավի ապօրինի ֆինանսավորման վերաբերյալ, իշխող կուսակցության ներկայացուցիչների դեմ ուղղված նմանատիպ մեղադրանքներն ու բողոքները արժանացել են զգալիորեն պակաս խիստ կամ հապաղած քննության։ !!!
4. Ձայնագողության մասին - «Բարգավաճ Հայաստանը» կարող էր հաղթահարել խորհրդարան անցնելու 4% շեմը,
ստանալ մանդատներ և իշխող կուսակցությանը զրկել 3/5 մեծամասնությունից։ ԿԸՀ-ն
մեկ նախադասությամբ հիմնավորման մեջ որոշել է, որ «այդ ընտրատեղամասերի
արդյունքներն անվավեր ճանաչելը չի ազդել ընդհանուր արդյունքի վրա», և հրաժարվել
է վերաքվեարկություն նշանակել։ Սա որոշման համար խիստ անբավարար(!)
հիմնավորում է՝ հատկապես հաշվի առնելով դրա ազդեցության նշանակությունը։