ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը գրում է․ «3 տարի առաջ Արցախի Հանրապետության Իվանյան համայնքի մոտ տեղակայված վառելիքի պահեստում հուժկու պայթյունի զոհ դարձան 219 մարդ՝ քաղաքացիական անձիք, զինվորականներ, աշխարհաղորայիններ, ուժային կառույցների ծառայողներ:
Եվս 22 անձ անհետ կորան, ավելի քան 300-ը ստացան ծանր վնասվածքներ։
Պայթյունը տեղի ունեցավ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած պատերազմի օրերին, երբ տասնապատիկ անգամ ռազմական առավելություն ունեցող ոսոխը, համառ մարտերից հետո, արդեն ճեղքել էր Պաշտպանության բանակի պաշտպանած բնագծերը և մոտենում էր Ստեփանակերտին ու 2020 թվականից հետո դեռևս Արցախի վերահսկողության տակ մնացած բնակավայրերին:
Պայթյունը պատերազմական իրավիճակի ուղիղ հետևանք էր, չեւ լինի պատերազմը, չէր լինի պայթյունը:
Ուստի, պայթյունի զոհերը պետք է հավասարեցվեն պատերազմական զոհերին, նրանց ընտանիքների անդամներին պետք է տրվի համարժեք կարգավիճակ:
Ցավոք, պայթյունից երեք տարի անց, պայթյունի զոհերի հարազատները որևէ կարգավիճակ չունեն, ՀՀ կառավարությունից որևէ աջակցություն չեն ստացել, ապրում են ծայրահեղ կարիքի
մեջ:
Վառելիքի պահեստի պայթյունի հետևանքով զոհված և տուժած մեր հայրենակիցների խնդիրը միշտ եղել է իմ ուշադրության կենտրոնում ու կշարունակի լինել, քանի դեռ նրանց օրինական պահանջները չեն բավարարվեն»։