00:00:00

Միրզոյանն ու Չեխիայի ԱԳ նախարարը դիտարկել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրերը

10:43, 24 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

ՄԱԿ ԳԱ 81-րդ նստաշրջանի շրջանակներում ՀՀ արտաքին գործերի և միջազգային առևտրի նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Չեխիայի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Պետր Մացինկայի հետ:

Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Չեխիայի միջև հարաբերությունների զարգացման հարցեր՝ կարևորելով տնտեսական բաղադրիչի ակտիվացումը: Դիտարկվել են տրանսպորտային ենթակառուցվածքների զարգացման ծրագրեր:

Նախարար Միրզոյանը և Պետր Մացինկան անդրադարձ են կատարել նաև ՀՀ–ԵՄ գործընկերության ռազմավարական օրակարգի իրականացման հարցերի:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր