00:00:00

Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը Թեհրանի համար կարմիր գիծ են. ՀՀ-ում ԻԻՀ դեսպան

22:29, 17 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

 

 

Իրանը Հայաստանին առաջարկում է ստեղծել TRIPP-ի վերաբերյալ կարծիքների փոխանակման մեխանիզմ, դա թույլ կտա վերացնել առկա մտահոգությունները: Այս մասին այսօր «Մտորումներ TRIPP-ի մասին» թեմայով քննարկման ժամանակ ասել է Հայաստանում Իրանի դեսպան Խալիլ Շիրղոլամին:

Նա, մասնավորապես, նշել է. «Իրանը Հայաստանին հայտնել է իր մտահոգությունը նախագծի վերաբերյալ՝ հաշվի առնելով Թրամփի թշնամական քաղաքականությունը իրանցի ժողովրդի նկատմամբ։ Այդուհանդերձ, հարցը հնարավոր է լուծել՝ հաշվի առնելով Երևանի և Թեհրանի միջև առկա բարեկամության և բարիդրացիության մթնոլորտը։

Նախագծի մեխանիզմները դեռևս ամբողջությամբ ձևավորված չեն, և այդ մեխանիզմները պակաս կարևոր չեն, քան TRIPP-ի իրականացման գործընթացը։ Նախագիծը որևէ կերպ չպետք է ոտնահարի Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։

Թեհրանը վճռականորեն հանդես է եկել այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» դեմ՝ հասկանալով, որ դա կթուլացնի Հայաստանի ինքնիշխանությունը։ Իրանն այժմ էլ հայտարարում է, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը կարմիր գիծ են Թեհրանի համար»:

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր