00:00:00

Սա պարզապես մարզահամալիր չէ, սա ներդրում է ՀԱՊՀ-ի համայնքի և Հայաստանի ապագայի մեջ․ Գոռ Վարդանյան

14:58, 16 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

«Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարան» հիմնադրամի ռեկտոր Գոռ Վարդանյան
 
«Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ի հետ ստորագրեցինք կարևոր համագործակցության հուշագիր, որով մեկնարկում ենք երկարաժամկետ և ինստիտուցիոնալ գործընկերություն՝ հանուն ՀԱՊՀ-ի զարգացման և մեր ուսանողների ու աշխատակիցների համար ավելի ժամանակակից կրթական միջավայրի ստեղծման։
 
Մեր առաջին համատեղ նախաձեռնությունը ՀԱՊՀ սպորտային համալիրի վերակառուցմանն ու արդիականացմանն ուղղված նպատակային աջակցությունն է։
1956 թվականին կառուցված մարզահամալիրը վերածվում է ժամանակակից, բազմաֆունկցիոնալ սպորտային միջավայրի, որտեղ նախատեսվում են՝
 
🏀 ⚽️🏐 բասկետբոլի, վոլեյբոլի, ֆուտզալի և հանդբոլի մարզասրահներ,
🏊 լողավազան,
💪 ուժային և կարդիո մարզասրահներ,
🥊 բռնցքամարտի և մարտարվեստների մարզասրահներ,
🤼 ըմբշամարտի մարզասրահ,
ինչպես նաև ժամանակակից հանդերձարաններ և անհրաժեշտ օժանդակ ենթակառուցվածքներ։
Սա պարզապես մարզադահլիճի վերանորոգում չէ։ Սա ներդրում է մեր համայնքի մեջ։
 
Մենք ցանկանում ենք, որ ՀԱՊՀ-ում ապագա ինժեները ոչ միայն բարձրակարգ մասնագետ լինի, այլև առողջ, ակտիվ, կարգապահ, թիմում աշխատելու, առաջնորդելու և պատասխանատվություն կրելու կարողությամբ ձևավորված անհատ։
 
Մեր համոզմամբ՝ ժամանակակից համալսարանը միայն լսարաններ և լաբորատորիաներ չեն։ Ժամանակակից համալսարանը միջավայր է, որտեղ գիտելիքը, գիտությունը, առողջությունը, սպորտը և մարդկային զարգացումը միասին են ձևավորում ապագայի մասնագետին։
 
Այս համագործակցությամբ մեր ուսանողներն ու աշխատակիցները ստանալու են ավելի բարձրակարգ պայմաններ՝ ֆիզիկական ակտիվության, սպորտով զբաղվելու, առողջ ապրելակերպի և համալսարանական ակտիվ կյանքի համար։
Եվ սա միայն սկիզբն է։
 
ՀԱՊՀ-ն և «Կապանի լեռնահարստացման կոմբինատը» պայմանավորվել են զարգացնել համագործակցությունը նաև կրթության, գիտության, նորարարության, մարդկային կապիտալի և կրթական ենթակառուցվածքների զարգացման այլ ուղղություններով։
Շնորհակալություն «Կապանի լեռնահարստացման կոմբինատ» ՓԲԸ-ին վստահության, գործընկերության և ՀԱՊՀ-ի զարգացմանն ուղղված այս կարևոր ներդրման համար։
 
Կրթելով՝ կառուցում ենք ապագան։
Ներդնելով մարդու մեջ՝ կառուցում ենք երկիրը։
 

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր