00:00:00

Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում այս կիրակի պատարագը կմատուցի Ռուբեն Սրբազանը

14:33, 10 սեպտեմբեր 2026 Քաղաքականություն

Այս կիրակի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբելու է տարվա հինգ տաղավար տոներից վերջինը՝ Խաչվերացը։

Տոնի առիթով Մասյացոտնի թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Ռուբեն եպիսկոպոս Զարգարյանը տոնական Սուրբ Պատարագ կմատուցի Դաշտավանի Սուրբ Աստվածածին եկեղեցում։

Սուրբ Պատարագի սկիզբը՝ ժամը 10։30-ին։

«Սիրով հրավիրում ենք բոլորիդ՝ մասնակից լինելու Խաչվերացի տոնական Սուրբ Պատարագին, ստանալու Սուրբ Պատարագից բխող օրհնությունն ու լսելու Սրբազան Հոր պատգամը»,- ասվում է թեմի տարածած հաղորդագրությունում։

Լրահոս

Արխիվ

March 2017
Երկ ԵրքՉոր Հնգ Ուրբ Շաբ Կիր